Հարց Բժշկին
Անուն Ազգանուն *
Էլ-փոստ. *
Հեռախոս
Տարիք
Հարց *
* - պարտադիր դաշտեր
 
Հարց
Բարև ձեզ, ցանկանում եմ իմանալ ատամների սպիտակեցման գների մասին և արդյոք դրանք միանգամայն անվնաս են: Շնորհակալություն
sona
Պատասխան
Հարգելի Սոնա: Ատամների պրոֆեսիոնալ սպիտակեցումը կատարվում է ակտիվ թթվածնի կիրառմամբ, որի ազդեցությամբ ատամների վրայից հեռանում է տհաճ գունավորումը: Ատամների գիշերային սպիտակեցման Ultradent ֆիրմայի Opalescence համակարգի միջոցով Դուք ստանում եք անցավ, արագ և կայուն արդյունք: Այս Ամերիկյան համակարգը ( http://ultradent.su/content/view/157/179/ ) սպիտակեցնող նյութերի շուկայում մշտապես գտնվում է առաջնային դիրքում: * Ընդամենը 2 այցելություն ատամնաբուժարան և 3 տարի ատամների ճերմակության մասին անհանգստանալու կարիք չի լինի: * Ատամի էմալը այս պրոցեդուրայի ժամանակ բացարձակապես չի վնասվում, քանի որ չի կատարվում էմալի հեռացում կամ տաշում: * Համակարգի մեջ մտնող ֆտորը և կալիումի նիտրատը սնուցում են ատամների էմալը, դարձնում այն առավել կայուն կարիեսի նկատմամբ և կանխարգելում գերզգայունության առաջացումը: * Դուք կարող եք օգտվել այս ծառայությունից բացարձակ անվճար, եթե բերեք Ձեր երեք ընկերներին “Սպիտակ Ամրոց” Ստոմատոլոգիական Բժշկական Կլինիկա ատամների սպիտակեցման: Այսինքն Դուք կարող եք խնայել 50000 դրամ:
Հարց
es atamner bujelu xndir unem baic shat em vaxenum.hnaravor e atamner@ bujel narkozov?
Qristine
Պատասխան
Հարգելի Քրիստինե Բարև Ձեզ: Իհարկե հնարավոր է նարկոզով իրականացնել ատամների բուժումը, սակայն ես Ձեզ վստահեցնում եմ, անզգայացումը ճիշտ տեխնիկայով իրականացնելու դեպքում ժամանակակից անզգայացման միջոցները թույլ են տալիս ստոմատոլոգիական ցանկացած միջամտություն իրականացնել բացարձակ անցավ և նարկոզի կարիք չկա, նույնիսկ անզգայացման ընթացքն է մինիմալ ցավոտ կամ անցավ: Այնպես որ մի վախեցեք ատամնաբուժական միջամտություններից, բուժեք Ձեր ատամները:
Հարց
Խնդրում եմ պատասխանեք, ատամ բուժելու խնդիր ունենք և ցանկանում եմ այցելել ատամնաբուժին, սակայն երեխայի ենք սպասում և հղիության որ ամսում կարող ենք այցելել?
Ա. Պողոսյան
Պատասխան
Ցանկալի է ատամնաբուժարան դիմել հղիության 3-6 ամիսների ընթացքում
Չպատասխանած հարցեր չկան



© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: